Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Նիկոլի իշխանությունը փորձելու է ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում Նիկոլ հայադավին վերստին բերել իշխանության. 3

Նիկոլի իշխանությունը փորձելու է ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում Նիկոլ հայադավին վերստին բերել իշխանության. 3
10.06.2026 | 11:45

Սկիզբը՝ այստեղ

Հենց այս ճանապարհն էլ ընտրեցին նիկոլենք

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի իշխանությունը լեգիտիմ չէ 2018թ. իշխանությունը զավթելու առաջին իսկ օրվանից, ընդ որում, այս պնդման հիմքը միայն իշխանազավթման փաստը չէ Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) կողմից: Թե մյուսը որն է, առայժմ չեմ գրի, ժամանակին գրել եմ այս նույն լրատվամիջոցում, հետևաբար Նիկոլը կամ իր իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչները թող հիշեն:

Հետագայում ևս Նիկոլի իշխանությունը պահպանեց իր ոչ լեգիտիմ կարգավիճակը ընտրությունների արդյունքների կեղծմամբ: 2026թ. ընտրությունները բացառություն չէին, ինչպես 2021թ. ընտրությունների արդյունքները, 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները նույնպես կեղծվել են, զուգահեռաբար գործի են դրվել լայնամասշտաբ ընտրախախտումներ, որոնք նույնպես չէին կարող իրենց էական ազդեցությունը չունենալ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ՝ կարդալ «Քեմալական պայմանագիր») կուսակցության:

Միով բանիվ՝ Նիկոլի իշխանությունն առնվազն քառակի հիմքով զուրկ է լեգիտիմությունից, Հայաստանում իշխանությունը Նիկոլի և իր ոհմակի կողմից ուզուրպացված է, սահմանադրական կարգը տապալված: Հետևաբար ներկայիս ընդդիմության առաջնահերթ խնդիրն է գրեթե ցանկացած միջոցով տապալված սահմանադրական կարգի վերականգնումը (հասկացողը հասկացավ), իսկ դրա ցանկության բացակայության կամ անկարողության դեպքում ինքնալուծարումը՝ ընդդիմության կարգավիճակից հրաժարումը և այդ մասին համապատասխան քաղաքական հայտարարությամբ հանդես գալը:

Վերջին խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրախախտումներն այնքան շատ ու բազմակողմանի են եղել, որ նույնիսկ ԵԱՀԿ-ի առաքելությունը, որպեսզի աշխարհում չխայտառակվի հօգուտ ՔՊ-ի իր աչառու դիրքորոշման համար, ստիպված է եղել հայտարարել, որ արձանագրվել են սպառնալիքներ, ընտրակաշառք, վարչական ճնշումներ և կողմնակալ մեդիա միջավայր:

ԵԱՀԿ-ի նախնական զեկույցի համաձայն՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին և օգտագործել վիրավորական արտահայտություններ։ Ինչպես նշել են դիտորդները, նման արտահայտություններ են հնչել նաև Արցախից տեղահանված հայ փախստականների հասցեին։

ԵԱՀԿ փաստաթղթում նշված է նաև, որ Նիկոլն առանձին դեպքերում հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին իրենց պատկանող ընկերությունների նկատմամբ հետաքննությամբ ու դրանց ազգայնացմամբ: Ընդ որում, ազգայնացման ընթացակարգերի մի մասը, ինչպես հետևում է զեկույցից, սկսվել է դեռևս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ։

Զեկույցում նաև արձանագրվել է վարչական ճնշում պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ՝ նրանց իշխանությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցեցնելու նպատակով։

Ընտրությունների արդյունքները կեղծվել են, կեղծվել են տեխնիկապես, բոլոր հնարավոր եղանակներով, ներառյալ՝ քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաներով: Ընտրությունների ներկայիս համաշխարհային պրակտիկային բավարար ծանոթ չեմ, բայց Հայաստանի պատմության մեջ չի եղել որևէ դեպք, որ հաշվարկը գիշերը դադարեցնեն և առավոտը շարունակեն:

Համացանցում վերջին օրերին շատ տարածվեց ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը, որ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային: Ոմանք սրանով փորձ արեցին թիրախավորել Մոսկվան, թե Ռուսաստանի ղեկավարությունը, չնայած բազմաթիվ ընտրակեղծիքներին և այլ ընտրախախտումներին, տեսեք-տեսեք, Նիկոլի, նիկոլենց կողմն է: Բայց իրականությունը բնավ դա չէ: Նախ՝ ԱՊՀ-ն Ռուսաստանը չէ, Ռուսաստանն ԱՊՀ անդամներից ընդամենը մեկն է, համագործակցության կազմում 9 մասնակից պետություն կա՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան:

Երկրորդ. ընտրություններն իսկապես ընթացել են բազմակուսակցական հիմքով (մասնակցել են բազմաթիվ կուսակցություններ): Ինչ վերաբերվում է ընտրությունների բաց և մրցակցային լինելուն, ապա Ռուսաստանը՝ հանձին իր արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության, բոլորովին այլ հետևություն ու դիրքորոշում ունի: Ահավասիկ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հունիսի 8-ին ՌԴ ԱԳՆ կատարած հրապարակումը՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Վ. Զախարովայի մեկնաբանությունը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ.

«Հունիսի 7-ին Հայաստանում ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ:

Հանրապետական ԿԸՀ-ի հայտարարած նախնական արդյունքները վկայում են, որ իր հաղթանակը հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհը: Ավելին, նախորդ ընտրական ցիկլի համեմատ նրա աջակցությունը նկատելիորեն նվազել է։

Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական կապերի առաջանցիկ զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա գտնվելու լայն պահանջը, որը շոշափելի մեծ բարիքներ է բերում հայ ժողովրդին:

Ամբողջ ընտրարշավը և բուն քվեարկության գործընթացն անցել են ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների, նրանց ակտիվիստների և համակիրների նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից խիստ բռնաճնշումների մթնոլորտում: Հետապնդումների «կատոկի» տակ է հայտնվել նաև երկրում ավանդաբար խորապես հարգված Հայ Առաքելական եկեղեցին։ Այս ամենը Երևանի կողմից ազատ ընտրությունների անցկացման ժողովրդավարական սկզբունքների և ընթացակարգերի կոպիտ ոտնահարում է։ Հատկանշական է նաև այն, որ ներկայիս հայկական վարչակազմին բնորոշ ձևով հալածանքները թափվեցին բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք կողմ են հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող Ռուսաստանի հետ միության ամրապնդմանը, եվրասիական ինտեգրմանը Հայաստանի հետագա մասնակցությանը, ներառյալ #ԵԱՏՄ-ին և #ՀԱՊԿ -ին անդամակցությունը, մեր երկրի դեմ թշնամական գիծ վարող Եվրամիություն մտնելու փակուղային կուրսից հրաժարվելուն։

Մոսկվայում միշտ եղել են և կլինեն շահագրգռված ուժեղ և իրապես ինքնիշխան Հայաստանով։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական է, մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում:

Միևնույն ժամանակ, անցած ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը խիստ բևեռացված է։ Նման պայմաններում Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնել՝ առանց հաշվի առնելու բնակչության բոլոր շերտերի կարծիքը, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա պառակտում և սոցիալ-տնտեսական ցնցումներ։ Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններում Մոսկվայի հետագա գծին, ապա մտադիր ենք մեր կուրսը կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը»։

Վերոնշյալ մեկնաբանության առնչությամբ մնում է հավելել՝ կեցցե Ռուսաստանի արտգործնախարարությունը, կեցցե Մարիա Զախարովան՝ իրականության ճիշտ արձանագրման ու ներկայացման համար:

«Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, որը Պետդումայի պատգամավոր է ընտրվել համառուսաստանյան «Եդինայա Ռոսիա» քաղաքական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների դաշնային ցուցակի կազմում:

Նրա խոսքով` արվել է ամեն ինչ՝ ապահովելու համար, որ ընդդիմության օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեն կամ վնասվեն։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ